«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի որակազրկումը չեղարկվել է, հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մամուլի ծառայությունը:
Պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում (0-3): Ֆերնանդեշը սայթաքել էր և բախվել Ջեյմս Մեդիսոնին:
Մանչեսթերցիները բողոքարկել էին մրցավարի որոշումը, FA-ն բավարարել է բողոքը: Պորտուգալացին կմասնակցի թիմի առաջիկա խաղերին:
Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 6-ին կմրցի «Ասթոն Վիլայի» հետ: