«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը տևական ժամանակով շարքից դուրս է մնացել, հայտնում է The Telegraph-ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստն «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում (1-2) փափուկ հյուսվածքների վնասվածք է ստացել ու խաղադաշտից կբացակայի նվազագույնը 1 ամսով։
31-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում խփել է 5 գոլ, կատարել 7 ասիստ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


