Logo

Բրունեյի հավաքականի մարզիչը 0-11 հաշվով պարտությունից հետո ցանկանում է ևս մեկ խաղ անցկացնել Ռուսաստանի դեմ

18:46 / 16.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Բրունեյի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Վինիսիուս Սոարեսը Metaratings.ru-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ազգային թիմին առաջարկել է ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնել, բայց իրենց երկրում:

«Մենք շատ տպավորված ենք Ռուսաստանի հավաքականի խաղացողների մակարդակով։ Իսկապես շատ ուժեղ թիմ է, որը լավ պատրաստված է ֆիզիկապես և տակտիկապես: Ռուսաստանի հավաքականը մեծ ապագա ունի։ Մենք ուրախ կլինենք ևս մեկ հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի դեմ, եթե նման հնարավորություն լինի։ Սա հիանալի գաղափար է: Մենք պատրաստ ենք հրավիրել Ռուսաստանի հավաքականին Բրունեյ և այնտեղ ևս մեկ հանդիպում անցկացնել»,- ասել է բրազիլացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Վալերի Կարպինի գլխավորած հավաքականը «Կրասնոդարի» ստադիոնում կայացած ընկերական խաղում 11-0 հաշվով հաղթել էր Բրունեյի ազգային թիմին: Այս հաղթանակը Ռուսաստանի հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվովն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ