Logo

Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է Ռոնալդուի՝ այլ ակումբ հավանական տեղափոխությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:25 / 20.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ այլ ակումբ հավանական տեղափոխությունը։

«Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում Կրիշտիանուի գլխում և ինչ է նա մտածում իր ապագայի մասին։ Ես գիտեմ, որ նա անցյալ մրցաշրջանում մեր թիմի լավագույն ռմբարկուն էր։

Չեմ ցանկանում միջամտել իրավիճակին։ Այս հարցը պիտի ղեկավարությունը լուծի և ես չէ, որ պետք է միջամտեմ նրանց գործերին»,- Ֆերնանդեշի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի հարձակվողը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ