Logo

«Բրյուգեն» առանց Ադամյանի հաղթել է գավաթային կիսաեզրափակիչի առաջին խաղում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
17:33 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Ադամյան-Բրյուգե

Բելգիայի գավաթ, կիսաեզրափակիչ, 1-ին խաղ

«Գենտ» 0-1 «Բրյուգե»

Գոլը՝ Դե Կետելարե 56՛

Հեռացում՝ Ջեք Հենդրի 59՛, «Բրյուգե»

Չիրացված 11մ՝ Դե Սարտ 50՛, «Գենտ»

Փետրվարի 6-ին «Բրյուգեն» արդեն Բելգիայի առաջնության շրջանակում կընդունի «Գենտին», իսկ գավաթային կիսաեզրափակիչի պատասխան խաղը կկայանա մարտի 2-ին: Զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի «Էյպեն» - «Անդերլեխտ» դիմակայության հաղթողի հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվող և «Բրյուգեի» նորեկ՝ Սարգիս Ադամյանը դուրս էր մնացել այս հանդիպմանը թիմի հայտացուցակից: Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ պատճառն այն է, որ Ադամյանը դեռևս չի ստացել «Բրյուգեի» կազմում խաղեր անցկացնելու իրավունք:

Հիշեցնենք, որ Ադամյանը «Բրյուգեին» միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ «Հոֆենհայմից»: Հայ ֆուտբոլիստը բելգիական ակումբում ելույթ կունենա վարձակալական հիմունքով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Բրյուգեն» 28-ամյա Ադամյանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու պայմանագրային իրավունք ունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա