Logo

Բռնցքամարտը 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում է

19:16 / 20.03.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Բռնցքամարտը ներառվել է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է Հունաստանում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 144-րդ նստաշրջանում:

World Boxing-ը պատասխանատու կլինի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի որակավորման փուլի և գլխավոր մրցումների համար: Համաշխարհային բռնցքամարտի ֆեդերացիային այս պահի դրությամբ անդամակցում են 88 երկրների ազգային ֆեդերացիաներ:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը 2024 թվականին Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (IBA) զրկել էր Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի որակավորման փուլի անցկացման իրավունքից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ