Logo

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն ապահովել է ևս 3 մեդալ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն ապահովել է ևս 3 մեդալ - Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն ապահովել է ևս 3 մեդալ

Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է ևս 3 մեդալ՝ ընդհանուր մեդալների թիվը հասցնելով 9-ի՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը:

Հայ մարզիկները հաղթել են համապատասխանաբար Իտալիայի, Մոլդվայի և Հունգարիայի ներկայացուցիչներին:

Աննախադեպ. Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի 17 ներկայացուցիչներից 16-ը պայքարում է առնվազն բրոնզի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ