Logo

Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի 9 ներկայացուցիչներ եզրափակիչում են

21:58 / 28.06.2024Բռնցքամարտ
null

Հայաստանի 9 ներկայացուցիչներ Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում դուրս եկան եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում հաղթանակ տարան Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), աղջիկներից՝ Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ):

Եզրափակիչ չկարողացավ դուրս գալ միայն Հրաչ Խաչատրյանը (+80 կգ), որը բավարարվեց բրոնզե մեդալով:

Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչները կանցկացվեն հունիսի 30-ին:

Ֆոտո՝ ՀԲՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա