Բուլղարիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանից (60 կգ) հետո եզրափակիչ դուրս եկան նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (67 կգ):
Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին, Եվրոպայի գործող չեմպիոն Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, Սահակյանն ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հակոբկոխյանն առավելության հասավ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ:
Ֆոտո` ՀԲՖ