Logo

Բռնցքամարտի կանանց ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:51 / 17.10.2022Բռնցքամարտ
null

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում շարունակվող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է քառորդ եզրափակիչի 3 ուղեգիր: 

Հոկտեմբերի 17-ին 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել է 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը համառ պայքարում կամային հաղթանակ է տարել ֆինն Պիհլա Կաիվոյի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում ելույթ կունենան նաև Էլիդա Քոչարյանն (60 կգ) ու Եկատերինա Սիչևան (54 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ