Logo

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը վերադարձել է հայրենիք (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:11 / 07.10.2022Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներից հետո Իտալիայից հոկտեմբերի 7-ին վերադարձել է հայրենիք, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Возможно, это изображение 14 человек и люди стоятՀիշեցնենք, որ Աշիկ Գրիգորյանի գլխավորած թիմն Իտալիայում նվաճել էր 5 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե։ Եվրոպայի պատանեկան չեմպիոն էին դարձել Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն  (46 կգ) ու արցախցի Էրիկ Առստամյանը (52 կգ)։ Երանոս Օհանյանը (70 կգ) վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչին և բավարարվել էր արծաթե մեդալով:

Դավիթ Սաֆարյանն (50 կգ) ու Ռաֆայել Ներսիսյանը (60 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ։

Տղաների թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր առաջին տեղը։ Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցում էր 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ