Logo

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը եզրափակիչի 6 մասնակից ունի ԵԱ-ում

10:23 / 24.08.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։

46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանը պարտության է մատնել բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային ու պայքարելու է ոսկե մեդալի համար։

Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։

Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 44 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը։

Տղաների պայքարում եզրափակիչի ուղեգիր է նվաճել 50 կգ քաշային Կարեն Զախարյանը, որը հաղթանակի է հասել մոլդովացի Տիմոսկով Անդրեի նկատմամբ։

54 կգ քաշային կարգում Արսեն Դարբինյանը ուժեղ է գտնվել ուկրաինացի Խորոշևսկի Հլիեբից, 80 կգ քաշային կարգում էլ եզրափակիչ է դուրս եկել Հրաչ Խաչատրյանը՝ պարտության մատնելով հունգարացի Դոմյան Ալեքսին։

Մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները նվաճել են բրոնզե մեդալ։

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում են նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։ Թիմի հետ է նաև բժիշկ Հարություն Պրազյանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ