Logo

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 չեմպիոն ու 13 մեդալ ունի ԵԱ-ում

01:48 / 26.08.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ելույթն ավարտեց 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։

Եվրոպայի պատանեկան չեմպիոն դարձան Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ), իսկ Հրաչ Խաչատրյանը (80 կգ) պարտվել է եզրափակիչում ու նվաճել արծաթե մեդալ։

Աղջիկների պայքարում Լիաննա Ժամհարյանը (44 կգ), Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ) պարտվեցին եզրափակիչում ու դարձել արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք, որ մրցավայր մեկնած Հայաստանի մյուս 7 բռնցքամարտիկները նվաճել էին բրոնզե մեդալ։

Այս տարիքային խմբում 13 մեդալը ռեկորդային ցուցանիշ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա