Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները` Կարեն Աղամալյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ֆիզպատրաստության մարզումներ են անցկացնում Ծաղկաձորում։ Հավաքը կտևի մինչև փետրվարի 12-ը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց թիմի մարզումներին մասնակցում է 24, իսկ կանանց հավաքին՝ 5 բռնցքամարտիկ։
Ծաղկաձորյան հավաքին կհետևի ևս մեկ ուսումնամարզական հավաք` արդեն Օլիմպավանում։ Առաջիկա օրերին Հայաստանի ևս 4 բռնցքամարտիկ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ կմեկնի Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի մրցաշարին։