Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողների հետ զրուցում ներկայացրել է թիմի կազմը Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի Մ22 առաջնությունում։
Թիմի կազմում ընդգրկվել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը։
Կանանց պայքարում ելույթ կունենան Էլիդա Քոչարյանը (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63,5 կգ):
Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 10-ին։