Logo

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը երիտասարդական ԵԱ-ում

19:43 / 25.03.2024Բռնցքամարտ
null

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանն առաջնությանը հայտավորել է 13 տղամարդ և 3 կին բռնցքամարտիկների, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի կազմը

Տղաներ

  • 48 կգ՝ Լևոն Վարդանյան 
  • 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան 
  • 54 կգ՝ Արթուր Ավետիքյան 
  • 57 կգ՝ Էրիկ Առստամյան 
  • 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան 
  • 63,5 կգ՝ Ռաֆայել Ներսիսյան 
  • 67 կգ՝ Արգիշտի Հակոբյան 
  • 71 կգ՝ Մարատ Միքայելյան 
  • 75 կգ՝ Ալբերտ Հարությունյան 
  • 80 կգ՝ Արմեն Պողոսյան 
  • 86 կգ՝ Նորայր Հակոբյան 
  • 92 կգ՝ Դավիթ Սիմոնյան 
  • +92 կգ՝ Միսակ Տեփանյան 

Աղջիկներ

  • 48 կգ՝ Հեղինե Պետրոսյան 
  • 54 կգ՝ Լյուսի Ավետիսյան 
  • 60 կգ՝ Լիլիթ Ասատրյան 

Հիշեցնենք, որ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայացել էր Երևանում, Հայաստանը տնային մրցաշարում նվաճել էր 13 մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել էր Դավիթ Սիմոնյանը:

Այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ապրիլի 2-15-ը կանցկացվի Խորվաթիայի Պորեչ քաղաքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ