Երևանի «Դինամո» մարզադահլիճում հունվարի 20-25-ը կայացել է բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը։
Հայաստանի չեմպիոն են դարձել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 88 բռնցքամարտիկ: Մեծահասակների առաջնությանը զուգահեռ անցկացվում էին նաև կանանց ու երիտասարդների Հայաստանի առաջնությունները: