Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մարզվում է Օլիմպավանում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարին:
Մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին և կավարտվի հոկտեմբերի 29-ին: