Logo

Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

23:47 / 28.04.2024Բռնցքամարտ
null

Նարեկ Մանասյանը (92 կգ) արծաթե մեդալակիր դարձավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։

Եզրափակիչում 28-ամյա Մանասյանը պետք է մենամարտեր Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Գաջիմագոմեդովի դեմ, սակայն հայ բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով դուրս չեկավ ռինգ. հաղթանակը շնորհվեց մրցակցին։

Աշխարհի (2023թ․) ու Եվրոպայի (2022թ․) առաջնությունների բրոնզե մեդալակիր Մանասյանը ԵԱ-ում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից ու եզրափակիչի ճանապարհին հաղթել սլովակ Դավիդ Միչալեկին, մոլդովացի Անդրեյ Զապլիտնիային և Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորեն Բերտոյին:

Ապրիլի 28-ին Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), որը եզրափակիչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանին։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 7 մեդալով։ Տղամարդկանց պայքարում բրոնզեմ եդալակիր էին դարձել Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ), իսկ կանանց հավաքականից՝ Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)։

Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի բռնցքամարտում։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա