Logo

Բռնցքամարտի ԵԱ. կայացել է եզրափակիչի մասնակիցների կշռման և հայացքների փոխանակման արարողությունը

16:37 / 27.04.2024Բռնցքամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել է եզրափակիչի մասնակիցների կշռման արարողությունը և հայացքների մենամարտերը։

ԵԱ-ի եզրափակիչում Հայաստանն ունի երկու մասնակից։ Ոսկե մեդալի համար պայքարելու են Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Հարությունյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանը։ Մանասյանի մրցակիցը նույնպես ներկայացնում է Ռուսաստանը, Նարեկը կմենամարտի Մուսլիմ Գաջիմագոմեդովի դեմ։

Եզրափակիչ մենամարտերը կայանալու են ապրիլի 28-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), որոնք պարտվել են կիսաեզրափակիչում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա