Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովեց երկու մեդալ՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։:
69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով նախ առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, 1/4 եզրափակիչում մրցեց Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ:
Մենամարտն անցավ բավականին համառ ու անզիջում պայքարում: Ի վերջո մրցավարները նախապատվությունը տվեցին հայ բռնցքամարտիկին։ Կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:
Բանակայինների Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է նաև Դավիթ Չալոյանը: Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը: