Ռուդոլֆ Գարբոյանը (51կգ) դարձավ Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը։
23-ամյա բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց կուբացի Սաֆրան Մեխիաս Գիովիսին։ Գարբոյանն ապահովեց նվազագույնը բրոնզե մեդալ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Արթուր Բազեյանը (60կգ), Հովհաննես Բաչկովը (67կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Դավիթ Չալոյանը (+92կգ)։


