Logo

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցները (ֆոտո, տեսանյութ)

12:06 / 16.03.2023Վիդեո
null

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության բացման արարողությունը, որում Հայաստանի դրոշակակիրը եղել է Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Եկատերինա Սիչևան (54 կգ), որը 1/16 եզրափակիչում կմենամարտի ֆրանսուհի Դելֆին Մանչինիի հետ: Մենամարտը տեղի կունենա մարտի 16-ին:

Անուշ Գրիգորյանը (50 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի հյուսիսկորեացի Չորոնգ Բանի հետ: Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) որակավորման փուլում կմենամարտի Վենեսուելայի ներկայացուցիչ Տայոնիս Անաոնիս Ռայոս Կադեոսի հետ:

Էլիդա Քոչարյանը (60 կգ) 1/16 եզրափակիչում ուժերը կչափի սլովակ Միրոսլավա Ժեդինակովայի հետ: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) 1/8 եզրափակիչում կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենին:

Անի Հովսեփյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Պան Զու (Չինաստան) - Շռուտի Յավադ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ