Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթական մեկնարկ ունեցան:
Առաջինը ռինգ դուրս եկավ Արարատ Հարությունյանը (71 կգ), որը 1/32 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց Ինդոնեզիան ներկայացնող Ալֆինո Յեզարին: Հայ բռնցքամարտիկը 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին:
Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) ևս գրանցեցին հաղթական մեկնարկ: Նրանց առաջին մրցակիցները քաշի խնդրի պատճառով ռինգ դուրս գալու իրավունք չստացան, և հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկներին: Հարությունյանը դուրս եկավ 1/16, իսկ Մանասյանը` 1/8 եզրափակիչ:


