Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։
Գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկիի հետ և պարտություն կրեց՝ արժանանալով արծաթե մեդալի։
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում նա հաղթել էր կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում՝ ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին։
Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ հաղթել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին։