Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
+92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը հաղթեց ադրբեջանցի Մոհամադ Աբդուլաևին՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կմրցի Մարկ Պետրովսկի – Նիգել Պաուլ զույգի հաղթողի հետ:
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ի երեկոյան:
Այսօր երեկոյան եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի Հովհաննես Բաչկովը: