Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում չեզոք դրոշի ներքո հանդես եկած Արմեն Մաշակարյանն ավարտեց մրցելույթը։
Հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում 1-4 հաշվով պարտվեց գործող Օլիմպիական չեմպիոն (2024թ.) Ասադխուժա Մույդինխուժաևին (Ուզբեկստան)։ Նա այս տարի Լիվերպուլում դարձել է նաև World Boxing-ի վարկածով աշխարհի չեմպիոն։


