Բրիտանացի վազորդ Սթիվ Շենքսը մահացել է Լոնդոնի հանրահայտ մարաթոնյան վազքին մասնակցելուց հետո տուն վերադառնալու ճանապարհին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Լոնդոնյան մարաթոնի յուրաքանչյուր կազմակերպիչ և մասնակից խորապես վշտացած է Սթիվ Շենքսի մահվան լուրից: Նա կիրակի վազքի ավարտից հետո տուն էր վերադառնում: Սթիվը 45 տարեկան էր և շատ փորձառու վազորդ, որը բազմաթիվ մարաթոնների էր մասնակցել։ Կիրակի նրա արդյունքը 2 ժամ 53 րոպե 26 վայրկյան էր:
Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են Լոնդոնի մարաթոնի կազմակերպման մեջ, իրենց խորին ցավակցությունն են հայտնում նրա ընտանիքին և ընկերներին»,- նշված է մարաթոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։
Սթիվ Շենքսի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: