Աշխարհի 13-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը դուրս է եկել Բրիսբենի ATP-250 կարգի մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Ռուս թենիսիստը մրցաշարի առաջին փուլում 6-2, 6-3 հաշվով հաղթել է Մարտոն Ֆուչովիչին (Հունգարիա, 54-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 10 րոպե։
Մեդվեդևի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրենսիս Թիաֆոն (ԱՄՆ, 30-րդ ռակետ)։


