Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Բրիսբենի ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը երկրորդ փուլում 6-3, 6-3 հաշվով պարտության է մատնել Գաել Մոնֆիսին (Ֆրանսիա, 55-րդ ռակետ)։ Աշխարհի 7-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 14 րոպեում։
Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է Ռեյլի Օպելկան (ԱՄՆ, 293-րդ ռակետ)։