Logo

Բրիսբեն. Էլինա Ավանեսյանը հաղթեց աշխարհի 12-րդ ռակետին

11:11 / 31.12.2024Թենիս
null

Աշխարհի 43-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ ավստրալական Բրիսբենում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Երկրորդ շրջանում 22-ամյա Ավանեսյանը երեք սեթում ուժեղ գտնվեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայից՝ 6-3, 1-6, 6-2: Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե։

Հայ թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի կամ ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովան (28-րդ ռակետ), կամ թունիսցի Օնս Ժաբերը (42-րդ ռակետ)։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,5 միլիոն դոլար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա