Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մասնակցելու է Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարին։
Կայացել է մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը։ Աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը լինելու է Ռեբեկա Շրամկովան (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ Մրցախաղը կայանալու է դեկտեմբերի 29-ին։
Կողմերը մրցել են մեկ անգամ։ 2023 թ. Բուդապեշտի WTA-250 շարքի մրցաշարի առաջին փուլում հաղթել է հայ թենիսիստուհին` 2-6, 6-4, 6-3։
Ավանեսյանը Շրամկովայի արգելքը հաղաթահարելու դեպքում երկրորդ փուլում մրցելու է աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսայի դեմ։
Բրիսբենի մրցաշարին մասնակցելու են նաև Արինա Սաբալենկան (Բելառուս, առաջին ռակետ), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 8-րդ ռակետ), Դարյա Կասատկինան (Ռուսաստան, 9-րդ ռակետ), Դիանա Շնայեդերը (Ռուսաստան, 13-րդ ռակետ) և այլ անվանի թենիսիստուհիներ։