Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում հայ ուշուիստները երեք բրոնզե մեդալ են նվաճել։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ)։
Հայաստանը մարզական խաղերում նվաճել է արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Ավելի վաղ Սուրեն Հարությունյանը (կարատե, 67 կգ) դարձել է ոսկե, իսկ Գոռ Ներսիսյանը (կարատե, 84 կգ), սամբիստներ Արսեն Խանջյանը (98 կգ) և Արթուր Մանուկյանը (64 կգ)` բրոնզե մեդալակիր։


