Սամբիստ Արսեն Խանջյանը (98 կգ) Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող BRICS մարզական խաղերում երրորդ մեդալն է նվաճել Հայաստանի համար։
Արցախցի սամբիստը բրոնզե մեդալ է նվաճել: Բրոնզե մեդալի համար պայքարում Խանջյանը 3-0 հաշվով հաղթել է բելառուս Սերգեյ Լեսյակին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ կարատեիստ Սուրեն Հարությունյանը (67 կգ) ոսկե մեդալ էր նվաճել այս մրցաշարում, իսկ առաջին մրցումային օրը սամբիստ Արթուր Մանուկյանը (64 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: