Կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագիրը խզած դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը տեղափոխվել է «Էսպանյոլ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրեյթվեյթի ու «Էսպանյոլի» միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ «Կապտանռնագույնները» պաշտոնապես հայտարարել էին, որ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ։
Բրեյթվեյթը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լեգանեսից» 2020 թվականի ձմռանը։ Լա լիգայում անցկացրած 44 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
🚶♂️ Semáforo en verde pic.twitter.com/BOh6lB3P2V
— RCD Espanyol de Barcelona (@RCDEspanyol) September 1, 2022