ՊՍԺ-ն Լիգա 1-ի 19-րդ տուրում բաց թողեց հաղթանակը «Բրեստի» դեմ տնային խաղում՝ 2-2:
Առաջին կեսից հետո փարիզյան ակումբն ուներ երկու գոլի առավելություն, սակայն հյուրերը երկրորդ կեսում կարողացան չեզոքացնել այդ առավելությունը:
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը շարունակում է մնալ առաջատար վաստակած 44 միավորով: 38 միավորով երկրորդը «Նիսն» է, «Բրեստը» երրորդն է՝ 35 միավոր:
Լիգա 1, 19-րդ տուր
ՊՍԺ - «Բրեստ»՝ 2-2
Մարկո Ասենսիո, 38, Ռանդալ Կոլո Մուանի, 45 - Մահդի Կամարա, 55, Մատիաս Պերեյրա Լագե, 80
Հեռացում՝ Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), 90+3