Logo

114 տարի անց «Բրեշիան» զրկվեց պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից

18:38 / 03.07.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի երկրորդ լիգայում` Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։

2017 թվականից «Բիանկոաձուրին» պատկանում է իտալացի գործարար Մասիմո Չելինոյին։ Նրան մինչև հունիսի 6-ը ժամանակ էին տվել` նախորդ երկու ամիսների աշխատավարձը ֆուտբոլիստներին վճարելու համար, սակայն Չելինոն չի կատարել պահանջը։

Եթե «Բրեշիան» սնանկ ճանաչվի, ստիպված կլինի հանդես գալ Իտալիայի` նշանակությամբ առաջին ոչ պրոֆեսիոնալ լիգայում` Դ Սերիայում։ Ակումբը, առհասարակ, կարող է լուծարվել, եթե որևէ մեկը այն ձեռք չբերի, իսկ Չելինոն կկանգնի դատարանի առաջ։

«Բրեշիան» իր 114 տարվա պատմության մեջ 23 անգամ հանդես է եկել Իտալիայի բարձրագույն խմբում։ Ակումբը վերջին անգամ Ա Սերիայում խաղացել 2019/20 մրցաշրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ