Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» պարտվեց Պրեմիեր լիգայի 4-րդ խաղն անընդմեջ: Առնե Սլոթի գլխավորած թիմը 9-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով զիջեց «Բրենթֆորդին»:
Տանտերերից գոլ խփեցին Դանգո Կուատարան, Կևին Շադեն և Իգոր Տիագոն: «Լիվերպուլից» գոլ խփեցին Միլոշ Կերկեզն ու Մոհամեդ Սալահը:
«Լիվերպուլը» 15 միավորով 6-րդն է, «Բրենթֆորդը»` 13 միավորով 10-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Բրենթֆորդ» - «Լիվերպուլ»` 3-2
Սանգո Կուատարա, 5, Կևին Շադե, 45, Իգոր Տիագո, 60 (11մ) - Միլոշ Կերկեզ, 45+5, Մոհամեդ Սալահ, 89
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


