Անգլիական «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին կորակազրկվի, հայտնում է Daily Mail-ը։
Անգլիացի 26-ամյա ֆուտբոլիստը, որը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդն է և զիջում է միայն Հարի Քեյնին («Տոտենհեմ», 18) և Էրլինգ Հոլանդին («Մանչեսթեր Սիթի», 27), խաղադրույքներ է կատարել: Թոնին ընդունել է իր դեմ մեղադրանքը:
Նախորդ տարվա նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան մեղադրանք էր առաջադրել 2017-ի փետրվարի 25-ից մինչև 2021-ի հունվարի 23-ը սույն կանոնակարգի 232 խախտման համար։ Ավելի ուշ՝ դեկտեմբերին, Թոնիին մեղադրանք էր առաջադրվել ևս 30 խախտումների համար։
Անգլիացին իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքների զգալի մասում՝ վիճարկելով այլ խախտումները։ Նրան կարող են մի քանի ամսով որակազրկել։ Ֆուտբոլիստն ու ակումբը պատրաստ են ընդունել նման պատիժը, քանի որ եթե այս գարնանը որակազրկվի, ապա դրա ժամկետի մի մասը կլինի ամռանը: