Logo

Բրենդան Ֆրեյզերը բողոքել է, որ «Կետը» ֆիլմի նկարահանման հրապարակում իր մարմինը ծանր կոստյումից «հալչում» էր

14:21 / 14.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասան Բրենդան Ֆրեյզերը դժգոհել է, որ Դարեն Արոնոֆսկու «Կետը» (The Whale) ֆիլմի նկարահանման հրապարակում ստիպված է եղել ծանր կոստյում հագնել՝ ներկառուցված հովացման համակարգով, գրում է ScreenRant-ը։

«Կային կոստյումի առանձին հատվածներ, որոնցով ինձ «կապկպում» էին։ Ոտքերը երկարաճիտ կոշիկներ էին հիշեցնում և հասնում էին մինչև ազդրի կեսը։ Այս մասերի տակ մի քանի շերտերից բաղկացած կոստյումն էր՝ հագեցած հովացման համակարգով՝ ինչպես մրցարշավորդներինը», - պատմել է Ֆրեյզերը:

Նա մանրամասնել է, որ իր կոստյումի հատուկ խողովակներով սառը ջուր է հոսել՝ ջերմաստիճանն իջեցնելու համար։ Դերասանը դժգոհել է, որ իր մարմինը «հալվում» էր կոստյումի ներսում։

Ըստ սյուժեի՝ Ֆրեյզերի հերոսը կշռում է մոտ 300 կգ և փորձում է ընդհանուր լեզու գտնել իր 17-ամյա դստեր հետ, որին մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Սեդի Սինքը («Stranger Things»)։

Կարող եք կարդալ նաև՝

Հրապարակվել է Դարեն Արոնոֆսկու «Կետը» ֆիլմի թրեյլերը՝ Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ