Logo

Բրենդան Ռոջերսը հրաժարական է տվել

12:56 / 28.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հրաժարական է տվել, իսկ ակումբն ընդունել է այն, տեղեկացնում է շոտլանդացիների կայքը:

Գլազգոն ներկայացնող ակումբը հյուսիսիռլանդացուն շնորհակալություն է հայտնել երկու անգամ թիմը շատ հաջող գլխավորելու համար:

«Սելթիկ» վերադառնալուց հետո Ռոջերսը 2 տարում «Կելտերի» հետ նվաճել է 4 տիտղոս: Ընդհանուր առմամբ՝ Ռոջերսի հետ «Սելթիկը» նվաճել է 11 տիտղոս, որոնցից 4-ը եղել է Շոտլանդիայի չեմպիոնությունը:

Շոտլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 9 տուրից հետո «Սելթիկը» 17 միավորով երկրորդ տեղում է: Նախորդ երկու խաղերը պարտվելու պատճառով «Կելտերն» արդեն 8 միավորով հետ են առաջատար «Հարթսից»:

«Սելթիկի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մարտին Օ՛Նիլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ