Logo

Բրենդան Ֆրեյզերն ուրախացրել է երկրպագուներին՝ հայտնվելով «Մումիայի» հատուկ ցուցադրությանը

16:15 / 26.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բրենդան Ֆրեյզերը հանդիսատեսին իսկական անակնկալ է մատուցել «Մումիայի» երկու մասերի հատուկ ցուցադրության ժամանակ։ Լոնդոնի The Prince Charles կինոթատրոնում ֆիլմերը դիտելիս դերասանը ողջունել է երկրպագուներին, հայտնում է Deadline-ը։

«Այդ ֆիլմը նկարահանել են Մեծ Բրիտանիայում։ Իմացե՛ք դա: Նույնիսկ երկրորդ մասը: Այնպես որ, հպարտացեք դրանով: Շնորհակալություն այստեղ լինելու համար: Մենք պատկերացում անգամ չունեինք՝ ինչ ֆիլմ կստացվի, դա կլինի կատակերգությո՞ւն, մարտաֆի՞լմ, հորրո՞ր, մելոդրամա՞, թե՞ ինչ։ Մենք ոչինչ չգիտեինք, մինչև որ թեստային ցուցադրություններ չանցկացրինք բրիտանացի հանդիսատեսի համար: Շնորհակալություն դրա համար», - դիմել է Ֆրեյզերը հանդիսատեսին:

Դերասանը հանդիսատեսին հրավիրել է նաև դիտելու «Կետը» դրաման, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը։

«Մումիայի» սյուժեն․ անծայրածիր եգիպտական անապատի ավազների վրա տարբեր ազգային պատկանելիության արկածախնդիրների մի խումբ որոնում են փարավոնի գանձերը, որոնք գտնվում են դարավոր անեծքի տակ։ Գանձերի կողքին գտնվում էր նենգամիտ քրմապետի մումիան, որը դաժանորեն մահվան էր ենթարկվել Եգիպտոսի հզոր ղեկավարի դաժան սպանության համար։ Ոսկի որոնողները խախտում են դամբարանի դարավոր հանգիստը, և մումիան վեր է կենում գերեզմանից, որպեսզի ողջ աշխարհը վերածի մղձավանջային թագավորության։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ