Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալը։ Սեպտեմբերի 1-ին «Կապտանռնագույնները» հայտնեցին, որ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Ինձ համար մեծ պատիվ էր «Բարսելոնան» ներկայացնելը։ Ես միշտ ամբողջ ուժերս տվել եմ հանուն երկրպագուների և ակումբի ու միշտ երախտապարտ կլինեմ աջակցության համար»,- գրել է դանիացին Թվիթերում։
Բրեյթվեյթը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լեգանեսից» 2020 թվականի ձմռանը։ Լա լիգայում անցկացրած 44 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Սպասվում է, որ դանիացին կհամալրի կատալոնական «Էսպանյոլի» շարքերը։