Կանադացի հարձակվող Բրեդ Մարշանը Հոկեյի ազգային լիգայի (NHL) նոր մրցաշրջանում կլինի «Բոստոն Բրուինսի» ավագը, այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա հոկեյիստը «Բոստոնի» պատմության մեջ 27-րդ ավագն է: Նախորդ մրցաշրջանում թիմի առաջին ավագը Պատրիս Բերժերոնն էր, որն այս տարվա հուլիսի 25-ին հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին:
2011 թվականի Սթենլիի գավաթակիրը «Բոստոնում» հանդես է գալիս 2010 թվականից: Հոկեյի ազգային լիգայում Մարշանն անցկացրել է 1093 հանդիպում և վաստակել 990 միավոր (425 գոլ + 565 ասիստ):