Logo

Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ

10:56 / 30.12.2022• ՍՊՈՐՏ
null

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ: Համապատասխան հրամանագիրը, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 29-ից, հրապարակել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։

Պելեն մահացել էր դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում: Բրազիլացին աղիքներում, թոքերում և լյարդում ուներ քաղցկեղ:

«Ֆուտբոլի արքան» աշխարհի միակ ֆուտբոլիստն էր, որը երեք անգամ նվաճել էր աշխարհի գավաթը (1958, 1962 և 1970 թվականներ):

Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել էր 92 խաղի, խփել 77 գոլ: Նա աշխարհի 5-ակի չեմպիոնների պատմության լավագույն ռմբարկուի կոչումն այս պահին կիսում է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ