Logo

Բրազիլիայի նախագահ. «Ինչո՞ւ Անչելոտին չի լուծում Իտալիայի հավաքականի խնդիրները»

11:05 / 07.07.2023• Ֆուտբոլ
null

Բրազիլիայի նախագահ Լուիս Լուլա դա Սիլվան քննադատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որը հաջորդ տարվա ամռանը կգլխավորի իր Բրազիլիայի ազգային հավաքականը:

«Նա երբեք չի մարզել Իտալիայի հավաքականը։ Ինչո՞ւ չի լուծում Իտալիայի հավաքականի խնդիրները: Նրանք նույնիսկ վերջին Մունդիալին չմասնակցեցին:

Եվրոպայում շատ հեշտ է թիմ գլխավորելը։ Դժվար է հասնել այստեղ և գլխավորել «Կորինտիանսը»: Ուզում եմ տեսնել, թե ինչպես է Անչելոտին օգնում «Կորինտիանսին»: Իմ «Կորինտիանսը» շատ է տառապում»,- Լուիս Լուլա դա Սիլվայի խոսքը մեջբերում է SBT News-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ 64-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսին, այդ ժամանակ իտալացին իտալացին կսկսի աշխատանքը Բրազիլիայի հավաքականում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ