Դորիվալ Ժունիորը հեռացվել է ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
62-ամյա մասնագետը նախորդ տարվա սկզբին էր նշանակվել գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխարհի 5-ակի չեմպիոնները նրա գլխավորությամբ 16 խաղից 7-ը հաղթել են, 6-ը՝ ավարտել ոչ-ոքիով և երեքը՝ պարտվել:
Օրեր առաջ բրազիլացիներն աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել են Արգենտինայի ազգային հավաքականին, որն ապահովել է Մունդիալի ուղեգիրը:
Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարում 14 խաղից հետո 21 միավորով չորրորդն է:


