Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը սկսել է նախապատրաստվել Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Բրազիլացիներն ԱՄՆ-ում ընկերական խաղ են անցկացրել Մեքսիկայի հավաքականի դեմ և առավելության հասել 3-2 հաշվով:
Բրազիլիայի հավաքականը մինչև 73-րդ րոպեն հաղթելիս է եղել 2-0 հաշվով, հետագայում երկու գոլ է բաց թողել, բայց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին 17-ամյա Էնդրիկի ջանքերով հաղթանակ է կորզել:
Բրազիլացիների կազմում գոլ են խփել նաև անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան և Լոնդոնի «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելին:
Բրազիլիայի հավաքականը չորս օր անց ևս մեկ ըկերական խաղ կանցկացնի՝ մրցելով ԱՄՆ-ի հավաքականի դեմ: Բրազիլացիներն Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարը կսկսեն հունիսի 25-ին Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղով:
Ընկերական խաղ
Մեքսիկա - Բրազիլիա՝ 2-3
Խուլիան Քուինոնես, 73, Գիլյերմո Մարտինես, 90+2 - Անդրեաս Պերեյրա, 5, Գաբրիել Մարտինելի, 54, Էնդրիկ, 90+6