Բրազիլիայի հավաքականը վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ:
Աշխարհի 5-ակի չեմպիոնները ԱՄՆ-ում մրցել են տանտերերի հետ: Գրանցվել է 1-1 հաշիվը:
Բրազիլիայի հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, իսկ ամերիկացիների պատասխան գոլն 9 րոպե անց տուգանային հարվածով խփել է իտալական «Միլանի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը:
Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարը կսկսի հունիսի 25-ին և առաջին տուրում կմրցի Կոստա Ռիկայի հետ: ԱՄՆ-ի հավաքականը ևս մրցաշարի մասնակիցների թվում է:
Ընկերական խաղ
ԱՄՆ - Բրազիլիա՝ 1-1
Կրիստիան Պուլիշիչ, 26 - Ռոդրիգո, 17


