Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ դատական հայց է ներկայացվել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մամուլի ասուլիսին կատվի հանդեպ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է El Grafico-ն:
Լրագրողների հետ շփման ժամանակ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի սեղանին էր բարձրացել կատու, որին Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության աշխատակիցը կոպիտ կերպով հեռացրել էր:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպություններ արդեն հայց են պատրաստել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ և պահանջում են 200 հազար եվրո փոխհատուցում:
Բրազիլիայի հավաքականից պահանջել են նաև ֆեդերացիայի բոլոր աշխատակիցների անունից հրապարակային ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր խորվաթներին։